Լուրեր

Թուրքը Սյունիքի սահմաններն է սղոցում. Արտակ Զաքարյան

12.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«ԱՐՑԱԽԸ և լյումպեն-պրոլետարիատը
 
Հիմնականում Հայաստանի և Արցախի լյումպեն-պրոլետարիատը (...սոցիալապես խոցելի խմբեր, գործազուրկներ, բողոքականներ, աղանդավորներ, կրթական ցածր ցենզ ունեցողներ, գրանտակեր ՀԿ -ներ, պատեհապաշտներ, միամիտ մոլորյալներ, գունավոր փոքրամասնություններ, հանցագործներ և այլն) նիկոլիզմը բերեցին իշխանության, որպեսզի հարուստներից, գործարարներից (...պայմանական անվանումը՝ թալանչիներ) խլի փողը և բաժանի իրենց։ Ինչպես նաև պատժի կյանքում հաջողության հասած մարդկանց, որովհետև լյումպեն-պրոլետարիատը նրանց չի սիրում, և համարում է անարդար, որ ինչ-որ մեկը հաջողության է հասնում։
Նիկոլը դա չարեց, դրա փոխարեն գործարարների վրա գործեր կարելով՝ գումարներ «ստացավ» իր կնոջ նորաբաց հիմնադրամի համար։ Իսկ մյուսներից ոչ ոք չպատժվեց, որովհետև պարզվեց, որ նրանցից շատերին նույնիսկ պետք է շնորհակալ լինել պետության առջև ծառայությունների համար։
Հայաստանի լյումպեն-պրոլետարիատի և Նիկոլի քաղաքացիական պայմանավորվածությունը տեղի չունեցավ, և Նիկոլը ոչ մեկի պահանջները չբավարարեց։
 
Այդ ընթացքում, քանի որ լյումպեն-պրոլետարատին, բացի փողից և ուրիշին ցավ պատճառելուց, այլ արժեքներ (Արցախ, ազգային ինքնություն, արժանապատվություն, անվտանգություն) չի հետաքրքրում՝ Նիկոլը առիթը բաց չթողեց և վաճառեց նաև ԱՐՑԱԽԸ։ Որովհետև լյումպեն-պրոլետարիատի համար միևնույն է, Արցախը հայկակա՞ն է, թե՞ թուրքական, լյումպեն-պրոլետարիատի համար միևնույն է Սյունիքն ու Սոթքը հայկակա՞ն է, թե՞ թուրքական։ Քանի որ լյումպեն-պրոլետարիատը չունի Հայրենիքի զգացողություն՝ հետևաբար չի էլ մեղադրում Նիկոլին՝ Հայրենիքը վաճառելու համար։
 
Լյումպեն-պրոլետարիատը նախորդ բոլոր ընտրություններում, բոլոր կողմերից միայն փող էր ակնկալում, ընդ որում՝ չէին էլ թաքցնում։ Բացահայտ պատմում էին, որ միանգամից մի քանի կուսակցություններից, կամ անհատ թեկնածուներից փողեր էին պահանջել և ստացել։ Այս ընտրազանգվածն այսօր «դանդաղ սպանում» է նաև հայկական պետականությունը։
 
Թուրքը Սյունիքի սահմաններն է սղոցում, իսկ Նիկոլը ԱԺ-ում իր հրաժարականի հարցը ներակայացնում է որպես ընդդիմադիր «առանձին խմբերի» պահանջ, որովհետև կարծում է, թե լյումպեն-պրոլետարիատն իրեն կսատարի։
Չի՛ սատարի Նիկո՜լ, քո դատավճիռն առաջինը հենց նրանք են ողջունելու։ Նրանք այդպիսինն են. «Король умер, да здравствует Король». Սա է նրանց լոզունգը, Նիկո՛լ։ Իսկ ֆեյսբուքյան ֆեյքերով երկար չես ձգի։ Հրաժարական տուր, որպեսզի գոնե հաջորդ իշխանությունը լեգիտիմ իրավունք ունենա, դատարանում, կամ որևէ այլ երկրում քեզ տեր կանգնելու համար»։

← Վերադառնալ ցուցակին