Լուրեր
Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Գեղամ Պետրոսյան
10.12.2020
ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է։
Իր սատարող բանդաների միջոցով փորձում է ճնշում գործադրել այն համայնքապետերի վրա, որոնք հողատու Նիկոլի հրաժարականն են պահանջել։
Այսօր Արարատում քաղաքապետարանի մոտ էին գնացել մի քանի հոգի և քաղաքապետի հրաժարականն էին պահանջում։
Վաղը էլի մի շարք համայնքներում են ցանկանում նման բաներ իրականացնել, այդ թվում՝ Սպիտակ քաղաքում։ Օդից կախված լուրերի համաձայն, իշխանությունից այդ գործին լծվել է հայտնի շիշ բռնող Հայկ Սարգսյանը»։