Լուրեր
Հանդուրժելով նիկոլիզմը՝ ակամայից «այո» եք ասում Արցախի կորստին ու նվաստացուցիչ կապիտուլյացիային. Շարմազանով
10.12.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Հեղափոխություն» կոչվածի կործանարար հետեւանքները։
Երբ ասում էի 2018-ի «հեղափոխություն» կոչվածը չարիք է լինելու Հայաստանի համար՝ «դմբ-դմբ-հու» էիք անում ու հայրենիք ազատագրողներին «մերժում»։
Հողատուի «հեղափոխության» կործանարար հետեւանքները Արցախի մեծ մասի հանձնումն էր, 5.000 նահատակները, 10.000-ից ավել վիրավորները, բազմաթիվ գերիներն ու անհետ կորածները եւ իհարկե ազերի թուրքերի այսօրվա շքերթը։
Հանդուրժելով նիկոլիզմը՝ ակամայից «այո» եք ասում Արցախի կորստին ու նվաստացուցիչ կապիտուլյացիային»։