Լուրեր

Կեցցե՛ք դուք, ոստիկանության «պատվարժան» կարմիր գլխարկներ. Արտակ Զաքարյան

10.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանության կարմիր գլխարկներ, դուք ճի՛շտ եք։ Հայրենիքի դավաճանության դեմ պայքարող մարդկանց պետք է պատժել, ծեծել դաժան ձևերով և ձերբակալել։ Դուք արժանի եք պարգևավճարի՝ Արցախի հավանական առուվաճառքի փողերից։ Ձեզ տեսնելով ու ձեզնով քաջալերվելով, ալիևը հայտարարել է, որ Էրիվանը, Գյոյչան(Սևանը) և Զանգիզուրը պատմական ադրբեջանական հողեր են։ 

Կեցցե՛ք դուք, ոստիկանության «պատվարժան» կարմիր գլխարկներ։ Ձեր այս օրերի սխրանքները հավետ կմնա կովկասյան թաթարների ու այլ քոչվոր ցեղերի հիշողության մեջ։
Պատիվ ունե՞ք»:

← Վերադառնալ ցուցակին