Լուրեր

Մենք դրսում չենք պարտվել, մենք պարտվել ենք երկրի ներսում ու դեռ 2018 թվականի ապրիլին. Աշոտյան

10.12.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ազգային աղետից անցավ մեկ ամիս։
 
Այդ օրը Հայոց պատմության մեջ դարձավ ամենաողբերգական էջերից մեկը։
Անպատվաբեր եւ ազգային դավաճանության գարշահոտությամբ այս գործարքի հեռոստրատը, ով այրեց հայոց պետականության տաճարը, դեռ թփրտում է, դեռ ԱԺ ամբիոնին իր քսած լորձույթի պես ծեփվել է աթոռին։
 
Մենք դրսում չենք պարտվել, մենք պարտվել ենք երկրի ներսում ու դեռ 2018 թվականի ապրիլին։
Ու մենք հաղթանակներ չենք ունենա արտաքին աշխարհում, մինչեւ չհաղթահարենք երկրի ներսում իշխանական դիվերսանտների դիմադրությունը։
 
Կոպիտ է հնչում, սակայն ճշմարիտ։
 
Հռոմեացիներն ասում էին. vae victis՝ վայ պարտվածներին։
 
Ես կավելացնեմ. վայ պարտության հետ համակերպվածներին։
#հողատու»:

← Վերադառնալ ցուցակին