Լուրեր
Սա արժանապատվության հարց է, ոչ թե քաղաքական. Հադրութ ու Շուշի հանձնածը պիտի հեռանա. Շարմազանով
09.12.2020
Մենք զերծ ենք մնալու ցնցումներից: Մեր ցանկությունն է, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր հեռանա: Մարդ, ով կապիտուլյացիայի ակտ է ստորագրել, Շուշի ու Հադրութ է հանձնել, Ալիևի առջև ծնկել, ուշ թե շուտ պետք է հեռանա։ Այս մասին քիչ առաջ դեպի ԱԺ երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նա Հայաստանում անելիք չունի, նա պետք է հեռանա: Կեցցե՛ այն Հայաստանհը, որ վաղն է գալու՝ առանց Նիկոլ Փաշինյանի։Սա արժանապատվության հարց է, սա քաղաքական հարց չէ»,- ասաց Շարմազանովը՝ պնդելով, որ իրենց իշխանությունը Ալիևին ծնկի է բերել և ապրիլյան պատերազմում, և բանակցային գործընթացում, իսկ Փաշինյանը մսխել է իրենց հաղթանակը:
Կարեն Մարտիրոսյան
hraparak.am