Լուրեր
Երկրաշարժը մի յուրահատուկ փորձություն էր, որը հաղթահարելով մենք ապացուցեցինք, որ հայը պայքարող է. Հովհաննես Սահակյան
07.12.2020
Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«32 տարի առաջ այս օրը, ուղիղ այս ժամին Սպիտակի ավերիչ երկրաշարժի արդյունքում իմ ընտանիքը և մեր նման 25 000 մարդ մի քանի վայրկյանում կորցրեց գրեթե ամեն ինչ՝ ծնող, քույր, եղբայր, նորածին երեխա և պարզապես տանիք գլխավերևում։
Րոպեների տարբերությամբ միութենական մակարդակով արդյունաբերական խոշոր կենտրոն համարվող Սպիտակը վերածեց աղետի գոտու ու 2 տասնյակից ավել տարի պետք եկավ մարդկային կորստի ցավը հաղթահարելու, մեջքն ուղղելու ու նորից արարելու համար։
Երկրաշարժը մի յուրահատուկ փորձություն էր, որը հաղթահարելով մենք ապացուցեցինք, որ հայը պայքարող է, դիմակայող է, արժանապատիվ ու երբերք չի ներում դավաճանություն։
Վշտակցում եմ բոլոր երկրացիներիս ու վստահեցնում, որ յուրաքանչյուրիդ կողքին եմ 24/7, ձեր՝ ձեզ արժանի ապրելու համար»։