Լուրեր

Խոսքս ուղղում եմ Արագածոտնի մարզի իմ համայնքապետ ընկերներին. Գեղամ Պետրոսյան

07.12.2020

 ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Խոսքս ուղղում եմ Արագածոտնի մարզի իմ համայնքապետ ընկերներին։
 
Տղերք շատերիդ հետ ընկերություն եմ արել ու անում եմ։ Շատերիդ հետ բազում միջոցառումների եմ մասնակցել և հաց կիսել։ Բաժակ ենք բարձրացրել, խմել ենք Հայրենիքի, Հայաստանի, Արցախի, զոհված հերոսների կենացը։ Խմում էինք, որովհետև ունեինք ազատ Արցախ, չանվանարկված հերոսներ, և անվտանգ Հայաստան։
 
Հիմա մենք ունենք կորսված Արցախ, անվանարկված բանակ, ու սահմանները վտանգված երկիր։ Այս ամենի մեղավորը իշխող քաղաքական թիմն է իր ղեկավարով։
 
Եկել է ժամանակը ,որ կենացային հայրենասիրությունից անցնենք կոնկրետ հայրենիքը փրկելուն, քանի որ գնալով օր օրի ավելի ենք թուլանում ու մասնատվում»։

← Վերադառնալ ցուցակին