Լուրեր

Այնքան ստորին ես ու ողորմելի, որ քեզ թշնամուն դեմ տանք կհրաժարվի բանտել. Շուշան Պետրոսյան

04.12.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Լսիր, այ «ամենաբրուտալ կաստրատ», են, որ մոնոլոգներ ես ձայնագրում ու ոլորտին չտիրապետելով հասնում ես բանակի թեմային, հոգեվարքի մեջ մի-քանի անգամ կրկնում ես, թե գերագույն հրամանատարն ես, այ դրանից էլ մի արա, որովհետև ես, ընկերուհիներս ու լիքը համախոհ կանայք ստիպված սկսում ենք զենք մաքրել, փամփուշտ լիցքավորել։
 
Մեր արժեհամակարգերը տարբեր են։ Մեզ համար գերագույն արժեքը Հայրենիքն է, քո գերագույն արժեքը հենց դու ես, գլխավոր ձեռքբերումդ էլ ինտերնետին տիրապետելն ու ֆեյսբուքում լայք հավաքելը։
 
Լսիր, այ բորոտ, Մարտակերտի շրջանը ուներ 41 գյուղ, այլևս 34-ն են, ուներ 39 դպրոց, այլևս 32-ն են ու մեղքը քոնն է։ Այնքան ստորին ես ու ողորմելի, որ քեզ թշնամուն դեմ տանք կհրաժարվի բանտել, անգամ փոխանակել։ Թշնամին իսկական թշնամի է, ինքն իրեն, իր տեսակին անդավաճան, իսկ դու իսկական չես, գրոտեսկ ես, որովհետև, երբ բնավորությունդ, ամեն ստոր ու դավաճան քայլի ընդունակ լինելդ վերլուծել ու քեզ են ընտրել որպես Սրբազան Հայրենիքս 3 տարում կործանող գործիք, մի բան չեն հաշվարկել, որ փոխադարձ սիրավեպ ունես ինքդ քեզ հետ, որ ԼԻՐԻԿ տենոր լինելով հանդերձ, ձայնդ վանում է, այ փոքրիկ... (тут по тексту)... շանտաժ, սուտ, հիշաչարություն, ագահություն... թեև մոռացա, հենց դրա համար են քեզ ընտրել, չէ՞...
Նիկոլ դավաճան!!!
 
Հայրենիքիս հետ ոչ-մի կերպ դու կապ չունես, ստահակ, բայց չէ, չոգևորվես հանկարծ, պատիժդ Հայրենիքումս ես ստանալու։
Լսիր, այ բորենի, այն ինչ թողնում ես քեզնից հետո, կսպեղանենք, ոտքի կելնենք, չկասկածես, ավաղ, տղեքը ետ չեն գա։
 
Իմ ու քո տարբերությունը գիտե՞ս, որն է։ Իմը Հայո՛ց Բանակն է, քոնը ֆեյքերինը։ Իմ Բանակը գործով է հաղթել երկու անգամը, քոնը «Հաղթել ենք» ասելով պարտվեց։
Ե՞ս, չէ՛, Ես չեմ պարտվել , ուղղակի երկիրս փոքրացավ։
 
Նիկոլ, գնաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա !!!»:
 

← Վերադառնալ ցուցակին