Լուրեր
Սեպ խրել ընդդիմության տարբեր շրջանների ու ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի միջեւ ուղղակի ողորմելի են. Շարմազանով
04.12.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմությունը մի կողմ է դրել իր հավակնություններն ու քաղաքական երբեմնի տարաձայնություններն եւ համախմբվել հայրենիքը հողատուից փրկելու գաղափարի շուրջ։
Նիկոլիզմի «մուտիտները»՝ սեպ խրել ընդդիմության տարբեր շրջանների ու ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի միջեւ ուղղակի ողորմելի են։
Մեզ մեր արդար պայքարից ոչ մի հողատու չի կարող շեղել։
Նիկոլիզմի Կարթագենը պետք է կործանվի»: