Լուրեր

Այսօր մենք կանգնած ենք ներքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակի առջև. Արտակ Զաքարյան

04.12.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ալիևը շարունակում է իր հոխորտանքները: Օգտվելով Նիկոլի ու իր իշխանության անօգնական, բարոյալքված ու հեղինակազրկված վիճակից, առիթը բաց չի թողնում Հայաստանին, հայ ժողովրդին ու նախկին նախագահներին հաթաթա տալու համար:
 
Այո, այսօր մենք կանգնած ենք ներքաղաքական ու տարածաշրջանային բարդ իրավիճակի առջև: Բայց ալիևները թող շատ չհրճվեն: Օգտվելով Նիկոլի ու իր դիլետանտ անպիտանների ստեղծած քաոսային կառավարում-խառնաշփոթից, օգտվելով Նիկոլի սխալ արտաքին քաղաքականությունից, դավադիր պատերազմով բզկտեց Արցախը: Թող իմանա, որ դրանով Արցախյան հիմնահարցը ավարտված չէ: Նա դեռ պատասխան է տալու մեր զոհված տղաների արյան համար, հայկական գյուղերի և սրբավայրերի ավերակների համար, Հայաստան պետության դեմ իր բոլոր ոտնձգությունների համար: Նա դեռ պատասխան է տալու տեռորիստներին պատերազմ բերելու համար, տարածաշրջանում շահերը փոխելու համար, պատերազմի ընթացքում միջազգային դերակատարներին անտեսելու ու այլ հանդգնությունների համար: Քաղաքական ժամացույցը երբեք կանգ չի առնում:
 
Նիկոլով չի ավարտվելու Հայաստանը, այլ Նրկոլից հետո սկսվելու է այն: Հայաստանը դեռ պետք է ասի, թե որտեղ են սկսվում և ավարտվում պատերազմի ու խաղաղության սահմանները: Առաջիկա տարիները որոշիչ են լինելու մեր տարածաշրջանի համար: Տարբեր հնարավորություններ կան, որ պետք է կյանքի կոչվեն: Դրա համար մեծ, տքնաջան, խելամիտ ու հետևողական աշխատանքներ են պետք:
Քաղաքականության մեջ չկա անհնարին ոչինչ, կա դրան հասնելու կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ: Ես հավատում եմ, որ ապագա Հայաստանն ու Արցախը իրենց վրային մաքրելու են ամոթի ու ընկճվածության այս խարանը:
 
Մենք ունենք իրական դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության և շատ բարեկամներ: Մենք ունենք հավերժական շահեր, մենք ունենք այս պատերազմի բովով անցած խիզախ ժողովուրդ, ում հիշողությունը ոչ ոք գողանալ չի կարող:
 
Հաշվի առնելով Նիկոլի թողած տխուր և ողբերգական ժառանգությունը, վստահ եմ, որ ապագա Հայաստանը կարողանալու է սրբագրել իր բոլոր սխալները, և բաց չի թողնելու ոչ մի իրական հնարավորություն»:

← Վերադառնալ ցուցակին