Լուրեր
«ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է»․ Աշոտյան
04.12.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը՝ սեփական արժանապատվությունը մատաղ անելու հաշվին ստանձնած անձը քիչ առաջ «իր ձեռքով գրած» մի հայտարարությամբ հանդես եկավ, որի մակարդակը չեմ համեմատի անգամ ավագ դպրոցի աշակերտների էսսեների հետ՝ վերջիններիս չվիրավորելու համար։
Տարօրինակ է տեսնել, թե ինչպիսի տիեզերական արագությամբ են գահավիժում նախկինում նորմալ թվացող մարդիկ։
Նրանց խղճուկ ու տկար վիճակը միայն առաջին հայացքից է նրանց անձնական գործը, քանզի երբ երկիրս ունի դավաճանին եւ նրա սպասարկու ոհմակին օր առաջ թոթափելու կենսական կարիք, նման էակներն են մսխում այդքան թանկարժեք ժամանակը։
Ու այդ օրը, երբ չարիքի բաստիոն դարձած ԱԺ-ում չարյաց հերթական միջակությունը ցածրակարգ շարադրություն է կարդում, մեր գերեվարված հայրենակիցներից երկուսին ադրբեջանական ճիրաններից ազատում են ռուս խաղաղապահները, իսկ ՌԴ նախագահի մամլո խոսնակը կրկին ճտցնում է սրանց դեմքին ՄԱԿ-ի բանաձեւերի յուրովի մեկնաբանությունն ու Հայաստանի կողմից Արցախն անգամ պատերազմի ընթացքում չճանաչելու փաստը։
ԱԳՆ-ն 2.5 տարվա ընթացքում պետական լրջագույն կառույցից ֆրիկ-շոուի վերածելու գործընթացը շարունակվում է։
#հողատու»։