Լուրեր
Ցավից ուժ քամենք, դարդից՝ կյանք, պատիվ պահանջենք նախեւառաջ ինքներս մեզանից. Աշոտյան
03.12.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մենք հի՞ն ազգ ենք, թե՞ հինավուրց։
Եթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց, պետության անարժան, 4500 տարվա պատմությանն ինադու եւ «ես»-ը կորցնելու հաշվին վերապրած ցեղախումբ, պատմագիտական «մուտանտներ»։
Եթե արագ վերակազմակերպվենք, ցավից ուժ քամենք, դարդից՝ կյանք, պատիվ պահանջենք նախեւառաջ ինքներս մեզանից, հետո՝ աշխարհից, չդառնանք ազգային դավաճանությունը պետականորեն ընդունած առաջին ազգը, ուրեմն հին չենք, անպիտան չենք, պատմագիտական Ալցհեյմերներ չենք, Հայկին, Քրիստոսին, Նժդեհին ու Վազգենին չուրացած ու ապագա ունեցող հինավուրցներ ենք։
Հիմա սա է ընտրության թիվ մեկ հարցը, ոչ թե հաջորդ վարչապետի անունը։
#հողատու»: