Լուրեր
Դավաճանների կողքին, դավաճանների հետ նույն սեղանի շուրջ հայրենասիրություն չխաղաք. Աննա Մկրտչյան
02.12.2020
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դավաճանների կողքին, դավաճանների հետ նույն սեղանի շուրջ հայրենասիրություն չխաղաք։
Արցախը և Հայաստանը պիտի մաքրվեն դավաճանական իշխանությունից, որպես արդյունք բյուրեղացնելով նաև հասարակությունը։
Չեն կարող դավաճանները լինել փոփոխություններ նախաձեռնողները, ազգային համախմբման ու միասնության մասնիկները։
Դա ընդամենը հերթական դավաճանության սկիզբը կլինի։
Այսօր ազգակործան կեղծիքը քանդեց մեր երկու պետականությունները։
Խաբկանքի ու դավադրությունների շռայլության հաջորդ դրվագն արդեն յուրաքանչյուրիս ֆիզիկական գոյության ավարտը կլինի։
Չի կարող դավաճան, վախկոտ Արայիկ լինել Արցախում իր բոլոր ածանցյալներով։
Չի կարող դավաճան անմեղսունակ Նիկոլ լինել Հայաստանում իր բոլոր ածանցյալներով։
Մանե Թանդիլյանին ու յուր ճանապարհին հետևել ցանկացողները թող լավ իմանան։ Մենք չենք մոռացել իր «սկզբունքայնությունը» Հայաստանում նախարար դառնալու համար։
Չենք բարձրաձայնել խիստ կասկածելի պահվածքը, քաղաքական թիմը լքելու պատրվագները։
Սրանք չեմ բարձրաձայնել հաշվի առնելով հրապարակային բացատրությունը։
Սակայն, հիմա էլ իր նախարարի պաշտոնը ուզում է պաթոսով փաթաթել այս անգամ էլ Արցախում։
Չէի զարմանա, եթե Մանեն հայտարարեր, որ ուզում է փոխանակվել գերիների հետ։ Հայտարարելու վրա է։ Կհայտարարեն կանցնեն առաջ՝ դեպի նախարարի հերթական աթոռ։
Արցախին ու Հայաստանին այս պահից և շատ երկար ժամանակ այլևս պետք չեն լինելու կամքից, վճռականությունից ու սկզբուքներից թույլ կամ զուրկ մարդիկ։
Հ.Գ. Արայիկը Արցախի, իսկ Նիկոլը Հայաստանի բաժանման հեղինակներն են» ։