Լուրեր
Դատապարտում եմ լրագրողների եւ խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումները. Մարգարիտ Եսայան
01.12.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դատապարտում եմ լրագրողների եւ խաղաղ ցուցարարների վրա ոստիկանական հարձակումները Ոստիկանները այսօր երեկոյան, բռնի ուժով փորձել են ցրել խաղաղ ցույցը, որը ընթանում էր ի պաշտպանությունը գերիների, որը մեկ պահանջ ուներ ՀՀ կառավարությունից՝ արագ կազմակերպել գերիների վերադարձը հայրենիք։
Ոստիկանական ահռելի ուժերը թուրքի պես հարձակվեցին խաղաղ մարդկանց վրա, եւ արդյունքում տուժեցին տասնյակ քաղաքացիներ, ՀՀ եռագույնը, նաեւ՝ լրագրողներ...
Լրագրողներին եւ, առհասարակ, խաղաղ ցուցարարներին, գերիների ծնողների, պատերազմի մասնակից տղաների, որդեկորույս ծնողների վրա թուրքի պես հարձակվող ՀՀ ոստիկաններ...
եղկելի է ձեր արաքը, հասկացեք վերջապես, դավաճանի հրահագները կատարելը ավելի մեծ հանցանք , դուք մեղսակից եք դառնում այդ դավաճանությանը, այդ մարդկանց վրա հարձակվելը մեղք է...
Հասկացեք․․Խստորեն դատապարտում եմ լրագրողների եւ ՀՀ քաղաքացիների վրա բոլոր հարձակումները եւ բռնությունները, պահանջում եմ՝ վերջ տվեք, սթափվեք, սթափվեք․․․
Ձեռքերդ հեռու ՀՀ արժանապատիվ եւ սգացող ժողովորդից եւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներից...
Հեռու...»: