Լուրեր

Նիկոլն իշխանության մնալու 0 /զրո/ շանս ունի. Շարմազանով

01.12.2020

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«2018-ի գարնանը «դեմ»եմ քվեարկել ապագա հողատուի վարչապետ ընտրվելուն եւ 2,5 տարի շարունակ իմ կուսակից ընկերների հետ պայքարել այս ազգադավ ռեժիմի դեմ։
 
2018-ին ՝ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ առաջադրվել եւ զգուշացրել եմ չընտրել «բանակցությունները սեփական կետից սկսող» եւ հասարակությանը «սեւ ու սպիտակի»բաժանող վարչակարգին ու նրանց սպասարկուներին։
Ավաղ կոչս մնաց « ձայն բարբառոյ յանապատի»։
 
Շատերը սատարեցին Նիկոլին, իսկ մի մասն էլ ընտրեց «հանցավոր լռության» ուղին։
2019-ի սկզբից պահանջել եմ ալիեւին «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ հրաժարականն ու մատնանշել նրա ազգակործան քայլերի ողբերգական հետեւանքները։
 
2020-ի գարնանը ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։
Բայց այսօր հարկ է նշել , որ հողատուի հրաժարականը պահանջում են գրեթե բոլոր քաղաքական դերակատարները։
 
Նիկոլն իշխանության մնալու 0 /զրո/ շանս ունի։
Նրան լքել են երբեմնի գործընկերներն ու երեկվա զինակիցները։
Հայաստանն առանց նիկոլիզմի լինելու է եւ շատ շուտ»։

← Վերադառնալ ցուցակին