Լուրեր

Արդյո՞ք հրապարկում ուրվականներ էին եւ ոչ ռեալ մարդիկ. Մարգարիտ Եսայան

30.11.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մի փոքրիկ թվաբանություն․«Ներիր, սխալվել եմ, իզուր ես էդ տականքին հավատացի, ներիր, ցավդ տանեմ», կամ․«Ախր ես հրապարակ չեմ գնացել, ես դրան չէի ուզում» կամ «Ես ախր քեզ չեմ մերժել», «Հա, ես կողմ էի հեղափոխությանը, բայց նիկոլին դեմ էի»,-այս եւ այս կարգի բովանդակությամբ նամակների հոսքը իմ նամականիում գնալով մեծանում է, այսպես եթե շարունակվի, երեւի մոլորվեմ, լավ, արդյո՞ք հրապարկում ուրվականներ էին եւ ոչ ռեալ մարդիկ...
 
Չգիտեմ...
 
Բայց, առանց խղճալու ուզում եմ ասել՝ ես չեմ ընդունում ձեր ներողությունների շքերթը...
 
Ես ով եմ, թող Աստված ների, եթե կների․․ որ գնացիք սատանայի հետեւից...»:

← Վերադառնալ ցուցակին