Լուրեր

Լավ է, որ բոլորիդ աչքերը բացվում են։ Վատ է, որ դրա գինը 5000 զավակի կյանքն էր եւ 10 000 ք կմ Հայրենիքը. Աշոտյան

30.11.2020

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ապագա իշխանության նկատմամբ ես ունեմ հստակ անձնական մոտեցում.
 
Ես ուզում եմ իմ երկրում այնպիսի իշխանություն, որի դեպքում մտքովս անգամ չի անցնի, որ ես իրենցից լավ կաշխատեմ ու ես պիտի լինեմ իշխանության։
 
Երբ ոմանք ինձ գրում են. բա վլաստը խի տվիք «սրան», պատասխանում եմ. մենք վլաստը ուզում էինք պահել, որովհետեւ գիտեինք թե «սա» ով է։ Դուք այդ վլաստը մեզանից վերցրեցիք ու տվեցիք «սրան» եւ «սրանց»։
 
Ես իմ կառավարման տարիների սխալները բազմիցս խոստովանել եմ։ Բարի լինի յուրաքանչյուր նման հարցադրում անողն իր սխալները խոստովանի։
 
Քանզի պարզապես հիասթափություն արտահայտելով «սրանից» չեք պրծնելու, որովհետեւ այդ հիասթափության մեջ չկա սեփական մեղքի ընդունումը։
 
Այո, «սա» ստահակ է։
Խաբե՞ց ձեզ՝ այո։
Ֆռցրե՞ց ձեզ՝ այո։
Նվաստացրե՞ց ձեզ՝ այո։
 
Դուք նույնպես մեղավո՞ր եք՝ այո, այո, այո։
Լավ է, որ բոլորիդ աչքերը բացվում են։ Վատ է, որ դրա գինը 5000 զավակի կյանքն էր եւ 10 000 ք կմ Հայրենիքը»։

← Վերադառնալ ցուցակին