Լուրեր
Այ, վախեցած, գոնե զսպիր քեզ. Մարգարիտ Եսայանը՝ ՊՆ-ին
29.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողները հանդիպել պաշտպանության նախարարին, խնդրել են իրենց զավակներին գոնե արձակուրդ տալ, գան հանգստանան 45 օրյա պատերազմից, այլ հարցերով եւս դիմել են, նախարարից ոչ մի հուսադրող բան չեն լսել եւ հայտարարել են, թե կդիմեն այլ քայլերի։
Եվ, գիտեք ո՞րն է եղել էդ ոչ բարով նախարարի պատասխանը․«Մեզ դրանով չեք կարող վախեցնել» դե, արի մի ասա, այ, վախեցած, գոնե զսպիր քեզ, ինքդ քեզ հաշիվ տուր, դու խոսում ես զինվորների ծնողների հետ, այն զինվորների, որ 45 օր կռիվ են տվել մահվան դեմ, թուրքի դեմ, որ 45 օր շարունակ մեռել են ու հառնել․․․
Ամոթ քեզ, նախ, որ նիկոլից պորտֆել ես վերցրել, ամոթ քեզ, որ այդպես փքվել ես, ամոթ քեզ, որ զինվորի ծնողի հետ այդպես ես խոսում․․․Ֆուհ, էսքա՞ն էլ զզվելի․․․»: