Լուրեր

Մեր երկիրը քանդել են ապահովելով թշնամական ու դավաճանական բոլոր կետերի իրականացումը. Կարեն Ավագյան

29.11.2020

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր երկիրը քանդել են ապահովելով թշնամական ու դավաճանական բոլոր կետերի իրականացումը.

1. Քայքայե′ք այն ամենը, ինչ կա ձեր հակառակորդի երկրում:

2. Հակառակորդի ականավոր գործիչներին ներգրավե′ք հանցավոր նախաձեռնություններում:

3. Ստվեր գցե′ք հակառակորդի ղեկավարության հեղինակության վրա և անհրաժեշտ պահին հանրայնորեն խայտառակե′ք նրան:

4. Այդ նպատակով օգտագործե′ք համագործակցությունն ամենաստոր և նողկալի անձանց հետ:

5. Թշնամի երկրի քաղաքացիների շրջանում հրահրե′ք վեճեր և բախումներ:

6. Երիտասարդներին սադրե′ք տարեցների դեմ:

7. Բոլոր միջոցներով միջամտե′ք հակառակորդ երկրի կառավարության աշխատանքներին:

8. Բոլոր միջոցներով խոչընդոտե′ք թշնամու զինված ուժերի բնականոն մատակարարմանը և դրանցում կարգուկանոնի պահպանմանը:

9. Արե′ք հնարավորը թշնամիների ավանդույթներն արժեզրկելու և սեփական աստվածների նկատմամբ հավատը խափանելու համար:

10. Առատաձեռն եղե′ք տեղեկատվություն ու մեղսակիցներ գնելու նպատակով խոստումներ և ընծաներ տրամադրելիս: Ընդհանրապես մի խնայեք ո′չ գումար, ո′չ խոստումներ. դրանք հրաշալի արդյունք են տալիս»:

← Վերադառնալ ցուցակին