Լուրեր
Երբ պետություն չկա, երբ դավաճանը կառչել է աթոռից. Մարգարիտ Եսայան
28.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մտավորականները եւ արվեստագետները, դերասանները եւ արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ այսօր Ազնավուրի հրապարակում հավաքվել էի ն,ի պաշտպանություն անհետ կորածների, գերիների վերադարձի, զոհվածների դիերի հայտնաբերման եւ վերադարձման, ահա, երբ պետություն չկա, երբ դավաճանը կառչել է աթոռից, երբ պետական ոչ մի կառույց չի աշխատում, մտավորականները ոտքի են ելել, պաշտպանելու ժողովրդի շահերը…
Ապա կինո «Մոսկվա»-ի մոտից հավաքվածները ուղեւորվեցին դեպի հրապարակ, որտեղ էին գտնվում գերիների, անհետ կորածների եւ զոհվածների հարազատները, ոստիկանական քառաշարք պատը եւս այդտեղ էր…
Որոշեցին հավաքները դարձնել ամենօրյա…»: