Լուրեր

Ո՞նց հասանք այս օրվան, երբ մի հայկական պետություն փաստացի կորցրեցինք, իսկ մյուսը՝ չեղածի հաշիվ է. Աշոտյան

27.11.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այս նկարին նայելիս՝ չհուզվել չի ստացվում։
 
Խառը էմոցիաների կծիկ է մոտս։
 
Անչափ ուրախ եմ, որ Ստեփանակերտում բնականոն կյանքն ինչ-որ ձեւ վերականգնվում է։
Երջանկություն է ինձ համար տեսնել նորից դպրոց գնալու հնարավորություն ստացած արցախցի երեխաներին։
Շնորհակալ եմ մեր ռազմավարական գործընկեր ու դաշնակից Ռուսաստանին արցախցիներին ցուցաբերվող անգնահատելի աջակցության համար։
 
Ու այսքանով հանդերձ... ո՞նց հասանք այս օրվան, երբ մի հայկական պետություն փաստացի կորցրեցինք, իսկ մյուսը՝ չեղածի հաշիվ է...
 
Ուստի, ուզում եմ ասել.
Спасибо, Россия!
Прости, Арцах!
Очнись, Армения!
127972902_10223420801846372_7639009779219488811_o

← Վերադառնալ ցուցակին