Լուրեր

Լինում են դեպքեր, երբ այլ կերպ բնութագրել իրավիճակը չի ստացվում. Աշոտյան

27.11.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ցավում եմ, որ երբեմն զգացողություններս արտահայտելու եւ երկրում ստեղծված իրավիճակը նկարագրելու համար օգտագործում եմ ոչ նորմատիվ բառապաշար։
 
Հայցում եմ ընթերցողների եւ հետեւորդներիս ըմբռնումը։ Չէ, ներողամտություն չեմ խնդրում, քանզի ասում եմ ճշմարտությունը, այն էլ՝ դեռեւս միայն իմ անձնական էջում։
 
Ում դուր չի գալիս, չեմ նեղանում, կարող եք հեռանալ այստեղից։
 
Լինում են դեպքեր, երբ այլ կերպ բնութագրել իրավիճակը չի ստացվում։ Չէ, իմիջիս վնասելու մասին չեմ մտածում, քանզի ես Հայրենիք եմ կորցրել, եւ դրանից սարսափելի բան չեմ պատկերացնում։
 
Իսկ թե ինչ է լինում Հայրենիքի հետ սինթետիկ, արհեստական եւ շինծու կերպարներ կերտած մարդկանց դեպքում, ականատեսն ենք բոլորս։
 
Չեմ խոստանում, որ այլեւս չեմ օգտագործելու նման արտահայտչամիջոցներ։ Բայց խոստանում եմ, որ ձեզ հետ մշտապես կշարունակեմ ազնիվ լինել։
#հողատու»:

← Վերադառնալ ցուցակին