Լուրեր

Դուք ՀՀ ամոթն եք, պատեհապաշտ սրիկաների հավաքածու. Մարգարիտ Եսայան

26.11.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
« «Մեծարգո» սրիկաների կառավարություն
 
Անկախ նրանից, թե ով այսօրվա կառավարությունում ինչ մասնակցություն է ունեցել Արցախի կապիտուլյացիայի հարցում, ով ինչ մասնակցություն է ունեցել երկիրը, հայրենիքը ծախելու գործում, այսօր կառավարությունում նստած յուրաքանչյուր փողկապավոր սրիկա նույնքան հայրենիքի դավաճան եւ հողատու է, որքան նիկոլը․․Նույնքան...Գետինը մտեք, էդ որ գնացել ու վեր եք ընկել կառավարության նիստին, բա, երբ տուն եք գնում, ձեր տներում չկա՞ մի արժանապատիվ ընտանիքի անդամ, որ սթափեցնի, ասի, ամոթ է, մի գնա, հայրիկ, մի նստիր էդ դավաճան վարչապետի կողքին եւ նրան «մեծարգո» մի կոչիր, թքիր ու հեռացիր․...Բայց՝ չէ․․․
 
Չկա նման բան եւ սրիկաները ժանտախտի պահին շարունակում են իրենց խրախճանքը...
 
Կառավարությունը նիստ է անում եւ, գիտե՞ք ինչ է քննարկում, հարցեր, որ ոչ մի կապ չունեն այսօրվա իրականության հետ, հարցեր, որոնցով չի լուծվում գերիների, անհետ կորածների, վիրավորների, զոհվածների դիերի վերադարձի եւ, առհասարակ, այս չարաբաստիկ պատերազմին վերաբերող ոչ մի հարց չկա։ Փոխարենը՝ շինթույլտվություններ, պարգեւավճարներ, ցինիզմ․․
 
Մեկը անգամ դրան դիմելով ասաց․ «Մեծարգո պարոն վարչապետ», այ, սրիկա, այ անհայրենիք, դրա ի՞նչն է մեծարգո, ամոթ ձեզ, ամոթ...
 
Նստել լուրջ դեմքով էդ ինչ հարցեր եք քննարկում․․Երեխադ էլ գիտի հայրը գործի է գնացել...Մի ավել վերցնեիր փողոցը ավլեիր, ավելի օգտակար կլիներ․․․
 
Դուք էդ ինչ մոր կաթ եք կերել, էդ ինչ ընտանիքներում եք մեծացել, ինչ դաստիարակություն եք ստացել, լավ, բա ձեր մեջ չկա՞ մեկը, որ մանկության հեծանիվ է ունեցել, այ դժբախտներ...
Դուք «Հայաստան» հիմնադրամ եկած գումարներն եք արդեն մեջ-մեջ անում, ինչու եք փոխանցել կառավարությանը, փոխանցել եք, որ ինչ անեք...
 
Մինչդեռ, արդեն ահազանգեր կան, որ ՀՀ արդեն սահմանամերձ դարձած գյուղերի արոտավայրերը մնացել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, արդեն ահազանգեր կան, որ Իլհամը պատրաստվում է հաղթական զորահանդեսի, որի առջեւից հայ գերիներին են տանելու, արդեն ահազանգեր կան, որ Արցախից տեղահանվածները ձմռան ոչ մի պաշար չունեն, որ տներ անգամ չկան, որտեղ կարող են մնալ, արդեն ահազանգեր կան, որ Արցախ վերադարձողների համար ոչ մի պայման չի եղել, որ մարդիկ գնում ու մնում են բախտի քմահաճույքին, արդեն իսկ հայտնի է, որ ոչ թե ՀՀ կառավարությունը, այսինքն՝ պետությունը, այլ ՌԴ նախագահն է գումար տրամադրում մեր զինվորների դիերը գտնելու եւ տեղափոխելու համար։
 
Իսկ սրանք պարգեւատրվում են, 2021-ին ՝21 տոկոսով ավելի են պարգեւատրվելու։ Ինչո՞ւ, որ հայրենիք են ծախե՞լ, որ 150 հազար արցախցու տունն են ծախել, որ հայրենազրկե՞լ են, որ 5 հազար ընտանիք անժառանգ ու անորդի է մնացե՞լ, որ 8 հազար ընտանիք վիրավոր, հաշմանդամ եւ կորած որդիներ ունի՞․․․
ՀՀ կառավարո՞ւթյուն, չէ-մի-չէ․․․
Դուք ՀՀ ամոթն եք, պատեհապաշտ սրիկաների հավաքածու...
 
Հ․Գ․Քանի դեռ խորհրդարանական կառավարման համակարգը չի փոխվել, թույլ հույս ունեմ, որ իրենց քայլի մեջ մի քանի պարկեշտ կգտնի եւ ընդդիմադիր խմբակցությունների հետ անվստահույուն կհայտնի էս կառավարությանն ու վարչապետին եւ սահմանադրական ճանապարհով երկիրը դուրս կգա այս գժանոցից...
Հույս ունեմ․․․Հապաղելը մահացու է...
 
Հասկանո՞ւմ եք՝ մահացու․․»:

← Վերադառնալ ցուցակին