Լուրեր
Նիկոլ , դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ. Շարմազանով
26.11.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ , դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ։
Հողատուն շտապեց հերթական էժան միավորներ վաստակել ՝Ֆրանսիայի Սենատի բանաձեւը իր վրա «գրելով», բայց ստացավ տհաճ «ապտակ» Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
«Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումն օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ էլ Ֆրանսիային»-ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ/Mediaport/
Հողատուն կապիտուլյացիան ստորագրել է, իսկ հիմա փորձում է Արցախի շահերի պաշտպան երեւալ։
Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես եւ վերջ։
Պարտված հողատուն օր առաջ պետք է հեռանա» ։