Լուրեր
Կա՞ արդյոք ողջամիտ բացատրություն Նիկոլի մանկամիտ հրճվանքի համար. Արտակ Զաքարյան
26.11.2020
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կա՞ արդյոք ողջամիտ բացատրություն Նիկոլի մանկամիտ հրճվանքի համար։
Ֆրանսիայում մեր դեսպանը, ՀՀ ԱԳՆ-ն կապ չունե՞ն Նիկոլի հետ, գոնե բացատրեին, որ ամեն լսած լուրի մասին ստատուս մի գրիր։ Հետո ստիպված ես լինելու ջնջել, կամ ավելորդ բացատրություններ փնտրել։
Հող-հայրենիք հանձնած այս «վարչապետը» նույնիսկ հիմա դեղին մամուլի սյունյակագրի կերպարից դուրս չի գալիս։
Լավ է գոնե ստատուսի տակը չի գրել #Հաղթելու ենք։((»: