Լուրեր

Էս երկրում գործող գեներալ չկա։ Բոլորը էրատոյի ծառաներն են. Աննա Մկրտչյան

26.11.2020

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Էս երկրում գործող գեներալ չկա։
 
Բոլորը էրատոյի ծառաներն են։
 
Երկրի գլխավոր շտաբում նստած են նիկոլի կամակատարները։
 
Անհերքելի ապացույց կա դրան։ Երկիր կորցրած գեներալը, գեներալ ում երկիրը ծախել են պիտի գործի( ցանկացած գործողություն՝ հրաժարական, հրապարակային խոսք, իրավիճակի գնահատում, մի բան...)։
 
Եթե մեր երկիրը գործող գեներալ ունենար բլոգեր Պեգովի բառերի վրա չէիք աղոթի։
Հայոց գեներալների մասին միֆն էլ ջարդվեց, նիկոլի ժամանակ բոլորը վախկոտ կամակատարներ դուրս եկան։
 
Հ.Գ. Կար ժամանակ, երբ սպայի «պատիվ ունեմ»-ը դատարկ խոսքեր չէին, սպայի արժանապտվությունն էլ վեր էր վիժվածք «նիկոլի» հերոսը լինելու ցանկությունից։
Դրա լավագույն օրինակը Օնիկն ա»։

← Վերադառնալ ցուցակին