Լուրեր

Ինչո՞ւ է երկիրն ու քաղաքը մեռած. Մարգարիտ Եսայան

25.11.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Կարո՞ղ է երկրում ոչինչ չի կատարվել, կարո՞ղ է Արցախը մերն է, Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու մոտ 200 արցախյան գյուղերը մերն են, կարո՞ղ է պատերազմ չի եղել, կարո՞ղ է 5 հազարից ավելի զոհեր եւ 8 հազարի կարգի վիրավոր եւ գերի չունենաք, կարո՞ղ է ռուս խաղաղապահները մեր սահմաններում չեն, կարո՞ղ է մեր բոլոր հարեւանների հետ ընտիր հարաբերություններ ունենք, կարո՞ղ է եվրոպաներում թուրքը մեզ չի ծաղրում, կարո՞ղ է ՊՆ-ի դիմաց հավաքված հարյուրավոր ծնողները իրենց երեխաներին չեն որոնում , կարո՞ղ է գերիներ եւ անհետ կորածներ չունենք, կարո՞ղ է, առհասարակ՝ երկիրը երկիր է, ամեն ինչ օքեյ է․․․
 
Եթե այդպես է ես ինչո՞ւ եմ գժվում, ինչո՞ւ եմ քունս կորցրել, ինչո՞ւ չեմ կարողանում ժպտալ, ինչո՞ւ եմ ուզում մեկի գլուխը ջարդել, ինչո՞ւ է երկիրն ու քաղաքը մեռած, ինչո՞ւ ոչ մի ցավազրկող չի օգնում․․.
Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ․․․»:

← Վերադառնալ ցուցակին