Լուրեր
Հողատուն չպետք է ներկայացնի հայ ժողովրդին բանակցություններում. Շարմազանով
25.11.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այ հողատու, քեզ ո՞վ է իրավունք տվել հայ հասարակության անունից ասել, թե նման պայմաններով արձանագրության ստորագրումն այլընտրանք չուներ։
Հերիք է սուտ խոսես. այլընտրանք կար եւ այդ այլընտրանքը հոկտեմբերի 20-ին Պուտինը քեզ ներկայացրել է, բայց դու հրաժարվել ես այդ առաջարկից, որի արդյունքում ի կատար է ածվել «կիրթ ու կառուցողական» ալիեւիդ երազանքը՝ Շուշին ու Հադրւթը տեսնելու Ադրբեջանի կազմում։
Քո հեռանալուն այլընտրանք չկա։
Հողատուն չպետք է ներկայացնի հայ ժողովրդին բանակցություններում»։