Լուրեր

Անբարոյական ստահակն այսօր հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին եւ փաստացի համակերպվել է դավադիր հայրենազրկման հետ. Աշոտյան

25.11.2020

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Անբարոյական ստահակն այսօր հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին եւ փաստացի համակերպվել է դավադիր հայրենազրկման հետ։
 
Թքած իր վրա էլ, տո ընդդիմության վրա էլ։  Ժողովուրդ, մի՞թե մենք ազգովի թասիբ չունենք։
 
Արդյո՞ք հայրենազարկումից զատ նաեւ պատվազրկումն ենք հանդուրժելու։ Մի՞թե աշխարհում քրիստոնեությունն առաջին ընդունած ազգը ուզում է մարդկության պատմության մեջ մնալ նաեւ որպես ազգային դավաճանությունն առաջինն հանդուրժած ժողովուրդ։
Ճամփեք սրան, բերեք ում ուզում եք։
 
#հողատու»: 

← Վերադառնալ ցուցակին