Լուրեր
Մարդը սրանց համար ոչինչ է. Մարգարիտ Եսայան
24.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդը սրանց համար ոչինչ է
Խայտառակ կապտուլյացիայի թուղթը ստորագրում է, Արցախն ու հայի 30 տարիների ձեռքբերումները տալիս է թուրքին եւ աչքն էլ չի թարթում․.․Իսկ մարդու մասին առհասարակ չի մտածում, դրա հիմար մտքովն անգամ չի անցնում հստակեցնել՝ ինչ է լինելու գերի ընկած զինվորների ճակատագիրը, իրեն նեղություն չի տալիս պնդել, որ այդ թղթում կոնկրետ եւ հստակ կետ լինի գերիների վերադարձի մասին, ստահակը թքած ունի հայի եւ զինվորի, առհասարակ՝ մարդու վրա: Ու դեռ մարդամեջ է դուրս գալիս, եկեղեցի է գնում, հանդիպում է իր գրպանի օլիգարխներին, էլ չգիտես ինչ կլոունություններ է անում․․.
Նայեք պաշտպանության նախարարության մոտ հավաքված մարդկանց, իրենց որդիներին որոնող հայրերին ու մայրերին․․Նայեք․․․Որ այլեւս երբեք նիկոլիզմը տեղ չունենա այս երկրագնդի վրա․.․Այո, քաղաքացիները պետք մտածեն հայրենքի մասին, պետք ծառայեն բանակում, պաշտպանեն հայրենիքը:Իսկ էդ հայրենիքը չունի՞ պարտավորվածություն՝ պաշտպանել իր զինվորին, պաշտպանել իր քաղաքացուն, Չունի՞․․.
Այո, քանի դեռ էս ստահակը չի հեռացվում, քաղաքացին ու զինվորը անպաշտպան են․.․Հեռացնել, արագ, հիմա եւ շուտ, շտապ վիրահատական գործողություն է անհրաժեշտ, շտապ․․․
Նրա մնալու ամեն րոպեն նոր վտանգներ է ծնում...»: