Լուրեր
Նայիր եւ մի գնդակ արձակիր քո դավաճան ճակատին. Մարգարիտ Եսայան
23.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նայիր այս նկարներին, նայիր եւ պատասխան տուր, դավաճան եւ հող հանձնող․ այս լույս տղաները իրենց արյամբ, իրենց կյանքով կանգնեցին եւ մինչեւ վերջ կռիվ մղեցին թշնամու դեմ, որ հայրենի հողը թուրքի ձեռքը չընկնի․․Կռվեցին եւ նահատակվեցին, իսկ քանիսը գերի են ընկել, անհետ կորած են, քանիսի անթաղ դիակները անտառներում եւ դաշտերում են...Նայիր, մի փակիր աչքերդ, մի փակիր, նայիր եւ մեռիր,եթե մեջդ մեկ կաթիլ մարդու արյուն կա...նայիր եւ մի գնդակ արձակիր քո դավաճան ճակատին...Ո՞ւր է այս մատղաշ տղերքի արյամբ պաշտպանված հողը, ո՞ւր է, ո՞ւր է այն հողը, որը այս լույս տղերքի արյամբ այդպես էլ չհագեցավ...
Քեզ թվաց թե ունե՞ս իրավունք այս սուրբ հողը թուրքին նվիրելու, ինչո՞ւ, այ սրիկա․․․Ինչո՞ւ ավելի շուտ
չդադարեցիր այս աղետը, կարող էիր, ասվում էր քեզ, ինչո՞ւ, այ սրբապիղծ...Պատասխան տուր, դավաճան, չբարբաջես, պատասխանդ պետք է լինի մեկ կրակոցը՝ քո ձեռքով, քո ճակատին․․․»: