Լուրեր
Հիշեք, ինչ կատարվեց, երբ կործանվեց «Տիտանիկը», հիմա մենք նույն նավի մեջ ենք. Մարգարիտ Եսայան
23.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշեք, ինչ կատարվեց, երբ կործանվեց «Տիտանիկը», հիմա մենք նույն նավի մեջ ենք
Նոյեմբերի 10-ի խայտառակ հայտարարության տեքստը այնքան հապշտապ է ստորագրել, այնքան առանց կարդալու, կամ՝ կարդացածը չհասկանալով, որ որպես ՀՀ վարչապետ չի էլ ընկալել, թե ինչ է ստորագրածը։Սա՝ մեղմ եմ ասում։ Իսկ եթե հասկանալով է ստորագրել, ուրեմն երիցս վտանգավոր է այդ անձը։ Ահա, դատենք միասին։
Հայտարարության ոչ մի տողում չկա գերիների վերադարձի մասին խոսք, պայմանավորվածություն։ Մինչդեռ 45 օր շարունակ հայտնի էր, որ կան մեծ թվով գերիներ, թշնամին անգամ տեսանյութեր էր տարածում, թե ինչպես են ծաղրում հայ գերիներին։ Անհետ կորած զինվորների ծնողները ՊՆ-ի դիմաց օրերով կանգնած ակնկալում են պետական վերաբերմունք, հույս փայփայելով, թե կա պետություն եւ այդ պետության որեւէ ներկայացուցիչ իրենց որեւէ խոսք կասի, որեւէ պաշտոնական խոսք այն մասին, թե ինչ է անում պետությունը, անհետ կորած զինծառայողներին, զինվորներին գտնելու, գերիներին վերադարձնելու ուղղությամբ։
Հայտարարությունից անցել է 13 օր, եւ չկա ոչ մի պաշտոնյա, որ այս մարդկանց խելքը գլխին խոսք ասի։ Իսկ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բարձիթողի վիճակ, անտերություն եւ ան-պետություն։
Հաջորդը՝ հետզհետե ահագնանում են ահազանգերն առ այն, որ Արցախի գյուղերում մարդիկ մոլորվել են, ոչ մեկը, պետական ոչ մի կառույց կամ անձ, չի ներկայացնում կոնկրետ քարտեզ, թե ո՞ր գյուղերն են ըստ հայտարարության տրվում Ադրեբեջանին եւ որոնք են մնում Արցախին։ Բնական է, որ ադրբեջանցիներն անցել են վայրագությունների, մարդկանց իրենց տներից ու գյուղերից ստիպում են տեղահանվել, հեռանալ, ցինիկաբար հռհռալով եւ պնդելով, թե տվյալ գյուղը եւս իրենցն է։ Տարածում են անգամ տեսանյութեր։
Ու չկա պետական ոչ մի կառույց, պետության ոչ մի ներկայացուցիչ, որ մարդկանց իրավունքները պաշտպանի եւ իրազեկի։ Արդեն հայտնի են Վազգենաշենի, Բերդաշենի, տասնյակ այլ գյուղերի դեպքերը։ Ամեն կողմից հնչում են ահազանգեր։
Պետությունը քնած է ուղտի ականջում, չի լսում եւ հարկ չի համարում հարցերին լուծում տալ եւ տեր կանգնել մարդկանց։
Հաջորդը՝ մարդկանց «հրավիրում են» Արցախ, Ստեփանակերտ, բայց հավուր չի իրականացվում մարդկանց անվտանգությունը։ Իսկ գյուղամիջյան կամ այլ ճանապարհներին լինում են մարդկանց գերեւարության դեպքեր։
Այս եւ բոլոր այլ փաստերը վկայում են, որ պետություն որպես այդպիսին այս պահին չկա Արցախում, չկա նաեւ Հայաստանի Հանրապետությունում։
Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ, իզուր մի գայթակղվեք եւ մի քննարկեք այս կամ այն նախարարի հրաժարականը կամ ԱՄՆ թռնելը․․Դրանք խայծեր են, որ նետում են, հիմնականից շեղելու համար։ Սա նիկոլիզմ է՝ հիմնականից շեղելու նպատակով նետել որեւէ խայծ, մարդկանց զբաղեցնել, մինչ ինքը կատարում է գլխավոր դավաճանությունները։Իսկ նա շարունակումէ վարի տալու իր դավաճանական քաղաքականությունը։
Խնդրում եմ, հասկացեք , հիմնականն այն է, որ Ադրբեջանը իր սահմաններն է մեծացնում Արցախի եւ Հայաստանի հաշվին, առանց որեւէ իրավունքի եւ փաստաթղթի, քոչվորի պես, , ըստ իր ճաշակի։
Ակնհայտ է, որ Արցախում եւ ՀՀ-ում չկա մեկը, ով կբռնի դրա ձեռքը։
Այ, սրա համար է պարտադիր, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես հեռանա, իր հետ տանելով իր ամբողջ թշվառ «շքախումբը»։ Հակառակ դեպքում մի օր կարթնանաք եւ ձեր անկողնու գլխին կանգնած կլինի մի թուրք եւ հռհռալով կպարտադրի ազատել տարածքը, քանի որ ըստ Նիկոլի ստորագրած հայտարարության, այդ տարածքը նույնպես անցնում է իրեն։
ՀՀ հարգելի քաղաքացիներ, արժանապատիվ քաղաքացիներ, քաղաքացիներ, որ կորցրել եք ձեր արժանապատվությունը, բայց դեռ մտածելու, վերլուծելու ունակությունները պահպանվում են, խնդրում եմ, սթափվեք, մտածեք, գտեք ձեր կորցրած արժանապատվությունը եւ հասկացեք վերջապես՝ Փաշինյան Նիկոլի հեռացմամբ կկարողանանք պահպանել մեր հանրապետությունը, Արցախից այն, ինչ դեռ կարող ենք, կկարողանանք շտկել մեր պետության մեջքը, ոտքի կանգնել եւ ամրանալ․․.Այդ հեռացմամբ մենք կկարողանանք դեռ շտկել վիճակը։ Խնդրում եմ, մի մտածեք, բա որ Նիկոլը գնա ով է գալու, հավատացեք, ով էլ գա, ավելի արժանապատիվ կլինի, քան այն ինչի առաջ հիմա կանգնած ենք։ Դեռ ուշ չէ, նա գնալու է, վստահաբար գնալու է, բայց ժամանակը եւս կարեւոր է․․Հասկացեք, որ չկա նախկին ու ներկա, չկա հին ու նոր, չկա սեւ եւ սպիտակ, հիշեք, հիշեք ինչ կատարվեց, երբ կործանվեց երբ «Տիտանիկը»։
Հիմա եւս մենք բոլորս նույն այդ նավի մեջ ենք․․․»: