Լուրեր

Հիմա հասկացա՞ք , թե երկիրը ով հանձնեց թշնամուն. Կարինե Աճեմյան

23.11.2020

ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա հասկացաք՞, թե 2 տարի առաջ ինչու մշակույթի նախարարությունը փակեցին։

Արցախը այն բացառիկ վայրերից է աշխարհում, որտեղ թվաքանակով, էլ չասեմ իր յուրօրինակությամբ, ամենաշատ քրիստոնեական կոթողներն են ու եկեղեցիները։ Եվ ի ամոթ մեզ, այսօր Ռուսաստանի Դաշնության մտավորականներն են դիմում Յունեսկոյին մեր մշակութային ժառանգությունը փրկելու խնդրանքով։
ՀՀ ից ոչ մի ձայն։

ԿԳՍՄ նախարարը, իր նման 2 գրանտակեր տեղակալ ունի ՝արա խզմալյան և նարինե թուխիկյան։ Այս 2 ոչնչությունները նիկոլի ֆանատներն են, լուռ իրենց լափն են լափում, հող և եկեղեցի հանձնողի խարանն էլ ճակատներին։

Հիմա հասկացա՞ք , թե երկիրը ով հանձնեց թշնամուն...»:

← Վերադառնալ ցուցակին