Լուրեր
Հայրենիք ծախած խունտայի սույն վարժեցրած ու դատարկամիտ սպասարկուն, իհարկե, կորցնելու բան ունի. Աշոտյան
23.11.2020
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կատարյալ տգիտությանն հասած սույն բարձրաստիճան թյուրիմացությանը ստիպված եմ կրկին անդրադառնալ։
Իր՝ ծավալով փոքրիկ եւ մակերեսով հարթ գլխուղեղը չի ընկալում, որ պետք չէր ամբողջ ծովը խմել, որ հասկանալ. ջուրն աղի էր։ Ժողովրդիս դժբախտությունն էր, որ նա երկիր ու պետություն էր ներկայացնում։
Հայրենիք ծախած խունտայի սույն վարժեցրած ու դատարկամիտ սպասարկուն, իհարկե, կորցնելու բան ունի։
Եվ դա ամենեւին էլ Արցախը չէ։ Ոչ էլ խիղճը։ Ոչ էլ խելքը։ Դրանցից եւ ոչ մի բան իրենը երբեք չի էլ եղել։
Ազգային Ժողովի ամբիոնի խոսափողն ավելի լուրջ եւ խորը պատկերացումներ ունի Արցախյան հիմնախնդրի մասին, քան սույն, ժողովրդի հաշվին այլեւս լավ «դզված» մանդատավոր տիկինը։
Չեմ էլ կարող ասել. գնացեք մի բուռ հող կերեք, քանզի թշնամուն այնքան հող հանձնեցիք, որ այդ մի բուռն էլ ձեզ չի հասնում։
Հ.Գ Ու նորից եմ ասում . գլխիս լոլոներ չկարդաք. թե բա կին է։
Կինն իրեն իրավունք չէր վերապահի ֆեյսբուքյան էջում կիսվել վերջին քֆուրներով լի տեսանյութով։ Ուստի կրկին մերսի ասեք, որ բարեկրթության մինիմումը պահպանում եմ։
#հողատու»: