Լուրեր
Կործանեց երկու կայացած հայկական պետությունները. Մարգարիտ Եսայան
22.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լիկբեզ՝ չհասկացողների համար
Ի՞նչ է արել նիկոլը
1․Թուրքին է տվել Արցախի Հանրապետության 10 հազար եւ ավելի քառակուսին
2․Թուրքին է տվել ոչ միայն ազատագրված/կուզեք՝ օկուպացված/ տարածքները, այլեւ՝ ԼՂԻՄ-ի մեծ մասը․․
3Թուրքին է տվել ՀՀ հարավում տարածք, որ ադրբեջանցին թուրքի հետ կապվի Նախիջեւանով
4․Թուքին է տվել Շուշին․․
5․Թուրքին է տվել Հադրութը, որտեղ երբեք, երբեք ոչ մի հատ թուրք չի ապրել․․
6․ Թուրքի առաջ անպաշտպան է թողել Ստեփանակերտը եւ մնացած մի պատառիկը
7․ Կազմալուծել է հայոց բանակը
8․ Վարկաբեկել եւ <ամորձատել> է, կուզեք՝ թլպատել է հայ զինվորական հրամանատարությանը
9․ՀՀ եւ Արցախի անկախության փառահեղ 30 տարիները զրոյացրել է
10․Հայ ժողովրդի արժանապատվությունը հավասարեցրել է հողին, զրոյացրել է
11․ Սպանել է 5 հազարից ավելի երիտասարդների
12․ Հաշմանդամ եւ հիվանդ է դարձրել մոտ 8 հազար երիտասարդ տղամարդու
13․Հայաստանը դարձրել է ծաղրի առարկա
14 Թուրքի բերանը լեզու է դրել
15․ Թեւաթափ է արել ազգի սերուցքը
16․ Բոլոր պետությունների հետ թշնամացրել է մեր երկիրը
17․Երկիրը դարձրել է կրկես
18․ Սեւացրել եւ վարկաբեկել է հայոց պատմությունը
19․ 1915-ի Ցեղասպանության հարցը դարձրեց զրոյական
20․Կործանեց երկու կայացած հայկական պետությունները․․․
21․Թուրքի հետ 200 կմ սահմանը դարձրել է 400 կմ
22․Արցախի 150 հազար բնակիչներին դարձրել է անտուն եւ անպաշտպան
Հ․Գ․ Կարող եք շարունակել այս տխուր ցանկը․․Բայց կա վտանգների վտանգը․
Եթե էդ մարդը շարունակի մնալ վարչապետի աթոռին, ապա
ա․Մինչեւ նոր տարի կկորցնենք նաեւ Սյունիքը
բ․ Հենց բացվեն ճանապարհները, երկրում գրեթե մարդ չի մնա
գ․ Մնացածներին սպասվում է նոր պատերազմ
դ․ Սպասվում է տնտեսական կոլապս
ե․ Երկիրը կդառնա ուրվականների երկիր
զ․ Հայն աշխարհում կդառնա ծաղրի եւ ամոթի մարմնացում․․․
Հ․Գ․Մտածեք, մի քիչ մտածեք․․․․․Սթափվեք, գոնե հիմա սթափվեք․․․․
Ոտքի կանգնեք եւ մերժեք այս համազգային աղետը․․․
Չկա ոչ մի խտացում․․Չկա, լրջացեք․․․»: