Լուրեր
«Զինվորական հրամանատարներ, էս ինչ եք դարձել․․․ Պատի՞վ․․.կա՞․․․». Մարգարիտ Եսայան
22.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատկերացնո՞ւմ եք, ՊՆ Վազգեն Սարգսյանի մոտ գնար դավաճանը եւ հարցներ՝ որտե՞ղ ենք սխալվել․․չէ, դուք միայն պատկերացրեք․․․
Որտե՞ղ ենք սխալվել, հարցնում է գլխավոր դավաճան, հող հանձնողը, հայրենիք ծախողը եւ ՊՆ-ում կլոր սեղանի շուրջ նստած բարձրաստիճան զինվորականները նստել եւ լսում են դա, իբր երկրում բան չի պատահե՞լ, իբր հողն ու հայրենիքը, կայացած բանակը եւ Արցախը հողատուն չի տվե՞լ թուրքին․․Ու չկա՞ մեկ իրեն հարգող զինվորական, սպա եւ հրամանատար, որ դրան ասի՝ ձայնդ կտրի, ձայնդ կտրի, ասի եւ դավաճանին ցույց տա իր իրական տեղը․․․
Էս ի՞նչ են սրանց ներարկել, բթացե՞լ են, չեն ընկալո՞ւմ, որ կապիտուլյացիա ստորագրողը այլեւս իրավունք չունի զինվորակնների, բանակի ղեկավարների աչքին երեւալ, ուր մնաց՝ նստել ու հարց տալ՝ որտե՞ղ են սխալվել․․.
Ասեմ, եթե դեռ չես հասկացել՝ ինքդ ոտքից-գլուխ սխալ ես, ամեն տեղ ես սխալվել ես, ամեն քայլդ՝ սխալ էր, ամեն խոսքդ՝ սխալ, ամեն օրվադ երկարաձգումը՝ սխալ ու սխալ․․
Զինվորական հրամանատարներ, էս ինչ եք դարձել․․․
Պատի՞վ․․.կա՞․․․»: