Լուրեր
«Նիկոլ Փաշինյանն այդքան ձգտելով մնալ աթոռին չի էլ հասկանում, որ յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է արժեզրկում ու ոչնչացնում իրեն». Կարեն Ավագյան
22.11.2020
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանն այդքան ձգտելով մնալ աթոռին չի էլ հասկանում, որ յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է արժեզրկում ու ոչնչացնում իրեն։ Ոչնչացրել է իրեն որպես բանակցող, որպես հայ՝ թուրքին նվիրելով մեր Արցախը։ Երբ փաթեթային լուծումներից էր խոսվում, դա չէր նշանակում Արցախը փաթեթով թուրքին տալ։
Այս պատուհաս դարձածը աթոռին մնալու ցանկությունն այնքան կուրացրել հայրենադավին, որ անգամ իր մեկ օր շուտ գնալու շահը չի տեսնում։
Դու այլևս դուրս էր ժամանակի ու գործընթացների տրամաբանական շղթայից»: