Լուրեր

 «Նիկոլը մինչպատերազմյան Հայաստանը հետևողական քանդում էր, պատերազմի ընթացքում վերածում կեղծ պատրանքների». Կարեն Ավագյան

21.11.2020

 Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Նիկոլը մինչպատերազմյան Հայաստանը հետևողական քանդում էր, պատերազմի ընթացքում վերածում կեղծ պատրանքների։
 
Հետպատերազմյան Հայաստանը շարունակում է մնալ դավաճանի անկատար մնացած ծրագրերի թիրախում։
Շարունակվում է մեր պետականության հետևողական ջարդումը։ Մնացած արժանապատվությունը դեռ պիտի տրորվի։
 
Մեր պետականության կյանքի վերջին նշաններից ոչ թե կառչում է, այլ ճնշում դրանք։
Աշխարհի քաղաքական քարտեզում խաղացողից մեզ վերածեց խաղացվողի։ Դեռ չի բավաարավել։ Ոտնձգում է այլևս պետության ու ազգի ֆիզիկական գոյությանը։
 
Չի ստացվելու...ձախողակ։
Կյանքը Հայաստանում խեղկատակության վերածելու գործում չե՛ս հաջողելու»։

← Վերադառնալ ցուցակին