Լուրեր
10 օր՝ առանց ազատ ու անվտանգ Արցախի. Մարգարիտ Եսայան
20.11.2020
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի կորուստի աշունը․․.
10 օր․․․Բացահայտումները թափ են հավաքում, դավաճանությունը, ազգադավությունը այլեւս ակնհայտ է․․․
10 օր, սպասումները շարունակվում են, ծնողները որոնում են իրենց զավակներին, չգիտեն՝ ողջ են,թե մահացել են, ոչինչ չգիտեն․․.Չկա պատասխան տվողը․․.
10 օր՝ առանց ազատ ու անվտանգ Արցախի,
10 օր՝ առանց պայծառ ու լուսավոր Շուշիի,
10 օր՝ առանց Հադրութի․․․
Դառնության եւ վշտի 10 օր, որ հաջորդեց պայքարի եւ մահվան 45 օրերին․․.
Այս աշունը դարձավ Արցախի կորուստի աշունը․․
Դաժան աշուն․․․
Ազգադավը պետք է հեռանա․․.այլ տարբերակ չի քննարկվում․․.»: