Լուրեր

Դուք սպանեցիք հաղթանակը, բանակը, գեներալին, հայրենիք ազատագրածին. Աննա Մկրտչյան

19.11.2020

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ձեզ չի ներվելու ո՛չ այս, ո՛չ էլ հաջորդ կյանքում։
Դուք եկել էիք վերացնելու մեր հաղթանակը, մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեզ։

Դուք սպանեցիք հաղթանակը, բանակը, գեներալին, հայրենիք ազատագրածին։
Այո՛, սպանեցիք։
Թույլ չտվեցիք Մանվել Գրիգորյանը ստանա իրեն օրենքով հասանելի բուժում։
Դուք մարդկային ամենավատ դրսևորումների հավաքականությունն եք։ Ոչնչություն։

Ձեր հետ միայն այսպես, որովհետև ամենախիստ օրենքներն ի զորու չեն ձեզ պատժել, առավել ևս ուղղել, որովհետև դուք բարոյականությունը չգիտեք ինչ է։
Դուք մարդ չեք։
Ես չգիտեմ, ինչպես պատասխան կտաք։
Բայց շատ լավ եմ պատկերացնում ձեր դժոխքը։

Աղերսելու եք, որ ապագան չլինի, որովհետև այն ձեզ համար նույնանալու է դժոխքին։
Չնայած աղերսանքն էլ ձեր կյանքում տեղ չունի։
Հ.Գ. Երեք տարվա մեջ տենց էլ ձեր սարքած կինոն ավարտին չհասցրեցիք, իսկ Մանվել Գրիգորյանն արդարացվելու է»:

← Վերադառնալ ցուցակին