Լուրեր

ՀՀ-ն պետք է ղեկավարի արցախյան պատմության, ազատամարտի հետ ամենաանմիջական կապ ունեցող պետական-քաղաքական գործիչ. Մարգարիտ Եսայան

17.11.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարիներ շարունակ եւ լրագրող աշխատածս տարիներին եւ պատգամավորական, ասում էի, քանի դեռ Արցախի կարգավիճակի , Արցախի ճանաչման հարցը լուծված չէ, ՀՀ-ն պետք է ղեկավարի արցախյան պատմության, ազատամարտի հետ ամենաանմիջական կապ ունեցող պետական-քաղաքական գործիչ:

Իսկ 2018-ի ապրիլին արդեն ակնհայտ դարձավ եւ շատերը սկսեցին խոսել, որ ՀՀ-ում իշխանության զավթումը անմիջական կապ ունի Արցախի հետ:

Մեծ ցավով եմ արձանագրում, որ չեմ սխալվել, երանի սխալված լինեի»:

← Վերադառնալ ցուցակին