Լուրեր

Ողբալով վնասված գույքը՝ իշխանական պատգամավորները չհիշեցին Արարատ Միրզոյանին. Արմեն Աշոտյան

17.11.2020

Սրանց անբարոյականությունը գիտե՞ք ուր է հասել։ Այսօր ԱԺ-ում ողբ կապելով դռներների բռնակների եւ վնասված գույքի մասին, նրանցից եւ ՈՉ ՄԵԿ չհիշատակեց իրենց ընկեր ու ղեկավար խոսնակին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա գրել է. «Փաստորեն Միրզոյանը մի բռնակի չափ էլ չկա իրենց համար։

Դուք ի՞նչ եք սպասում, որ նրանք շուշեցու, հադրութեցու, քարվաճառցու զավը հասկանայի՞ն։

Զովածների ընտանիքների մորմոքը կիսեի՞ն։

Վիրավոր ու անդամահատվածների դարդո՞վ ապրեին։

Առողջություն Արարատին։ Թող արագ ոտքի կանգնի, իրեն էլ շաաատ հարցեր կան ուղղելու…»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։

← Վերադառնալ ցուցակին