Լուրեր

«Եթե պետք է կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեիր, ինչո՞ւ այդքան զոհ տվեցիր, ինչու՞ ամբողջ Արցախը ավերակների վերածեցիր, այ հողատու անձնավորություն». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փա

16.11.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց. «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, հատել էր, մեզնից առաջ չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր՝ տարածքներ՝ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Հիմա, եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ-շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները և այլն, և այլն՝ ասելու, որ… որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, էս է արվելու, էն է արվելու, էն է արվելու»:

 
168.am-ը վերոնշյալի վերաբերյալ զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ:
 «Այդ հողատուին և սուտասանին, որը սպանել է մի ողջ ժողովրդի երազանք, որի պատճառով սանձազերծվել է պատերազմը, որը խաբել է 44 օր ժողովրդին, թե՝ հաղթում ենք, և որը մեր բոլոր հորդորներն ու առաջարկությունները չլսելով՝ հայ ժողովրդին տարել է մեծագույն աղետի, և որը հանձնել է Շուշին ու Հադրութը, բարոյական իրավունք չունի առհասարակ խոսելու: Նա պետք է օր առաջ կամավոր հրաժարական տա: Բա ինքն էր ասում՝ իմ սեփական կետից. բա խոսեիր»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ամեն ինչ արել է, որպեսզի կանխի վերոնշյալը, նա այսպես արձագանքեց. «Ինքն ամեն ինչ արել է, որ պարտվենք, այո, ինքը ամեն ինչ արել է, որ մենք պարտվենք, կապիտուլյացիայի ենթարկվենք: 2018թ. ինքն է եթերով ասել՝ 5+2-ի մասին է խոսվել, հիմա 5+2 է, հա՞: Ի՞նչ է մանիպուլյացնում. ո՞ւր է Հադրութը, ո՞ւր է Շուշին, ո՞ւր է Մարտունու մի մասը, ո՞ւր են Թալիշն ու Մատաղիսը, ի՞նչ Մեղրիի ճանապարհ: 5+2-ում նման բան կա՞: Այ քաղաքական ստախոս, այ հողատու: Եթե նույնիսկ նման բան կար, ինչպես հիմա ես փորձում ներկայացնել, ապա պատերազմից առաջ ստորագրեիր՝ առանց այդքան զոհերի, առանց Շուշիի, առանց Հադրութի: Եթե նման բան կա, փաստաթղթերը ցույց տուր, այ սուտասան հողատու, որտե՞ղ նման բան կա: Սերժ Սարգսյանն էլ, Նալբանդյանն էլ, բոլորն էլ ասել են, նույն ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է ասել, որ կարող էր և՛ տարածքային, և՛ մարդկային ավելի քիչ կորուստներով այլ լուծում լինել: Ամսի 12-ին մենք ենք Փաշինյանի հետ հանդիպել, ասել եմ՝ զանգի Պուտինին, խնդրի Պուտինին, այս պահին ինչ առաջարկում է՝ արա, վաղը ավելի վատ պայմաններ են դեմ տալու, ինչի՞ մասին է խոսքը: Ինքն է միակ պատասխանատուն, ինքը պետք է հեռանա»:
 
Նիկոլ Փաշինյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։  Հպարտ եմ ձեզանով»: Ու թեև հենց իր թիմի մի խումբ ներկայացուցիներ դրանից հետո որոշեցին լքել թիմը, Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսին հայտարարեց, որ գրառումը բռնության կոչ չի եղել:
 
Էդուարդ Շարմազանովը Նիկոլ Փաշինյանի գրառման և դրա սրբագրման վերաբերյալ հետևյալն ասաց. «Ես քաղաքական շիզոֆրենիայով տառապողներին մեկնաբանելու ցանկություն չունեմ: Նիկոլ Փաշինյանից ինձ միայն մի բան է հետաքրքիր՝ հրաժարականի դիմում տվե՞լ է, թե՞ ոչ: Նա խոսելու բարոյական իրավունք չունի: 2.5 տարի մեր հասարակությունը, մեր պետությունը տարել է դեպի պատերազմ՝ դիտավորյալ, հրաժարվելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, Դուշանբեում Ալիևի հետ ընկերություն անելով: Նախկին իշխանությո՞ւնն է ասել՝ Ալիևը կիրթ և կառուցողական է, արա՛: Գեներալներին վարկաբեկել, հերոսներին վարկաբեկել է, 44 օր շարունակ խաբել է ժողովրդին, ինքը չէ՞ր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, իրենցը չէ՞ր այդ կոնցեպտը: Հուլիսին ասում էր՝ մենք փառապանծ բանակ ունենք, մենք հաղթել ենք. էդ հաղթանակի տերն ինքն է, պարտությունը գցում է ուրիշի գրպա՞նը: Էդ ո՞նց եղավ՝ հուլիսյան հաղթանակը Նիկոլն էր կազմակերպել, այս պարտությունը՝ ուրի՞շը: Պարտության միակ պատասխանատուն, միակ մեղավորը ինքն է, ինքը պետք է ինքնակամ հեռանա»:
 
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ ընդդիմությունը նույնպես հստակ հայտարարի, որ բացառում է որևէ բռնի գործունեություն, բռնության հրահրում (այդ թվում՝ զինված) իր հետագա գործունեության ընթացքում, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Ընդդիմությունը, ի տարբերություն իրեն՝ պետականամետ է, և ընդդիմությունը 44 օր շարունակ միասնության, համերաշխության կոչ է արել՝ ի տարբերություն իրեն: Այդ բռնության կոչերն ինքն է արել, սև-սպիտակը ինքն է արել, ասֆալտին փռե՞լն եք մոռացել, դագաղներն ու սև ժապավեննե՞րն եք մոռացել, պատերին ծեփե՞լն եք մոռացել: Նոյեմբերի 10-ին վեր կացավ՝ ասաց՝ վրեժ եմ լուծելու, դա՞ եք մոռացել: Երեկվա իր գրառումը… Թե բա՝ ընդդիմությունը: Ընդդիմությունը օրինական է ամեն ինչ անում, և ընդդիմությունն է ասել, որ մեզ ցնցումներ պետք չեն: Հայաստանում մի մարդ կա, որը մեր երկիրը տանում է ցնցումների՝ դա ինքն է՝ ապաշնորհ, հողատու Նիկոլը: Հողատու Նիկոլը պետք է ժամ առաջ ինքնակամ հեռանա: Պարտված ղեկավարը, հողատու ղեկավարը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը բանակցություններում: Ալիևը ձեռք է առնում իրեն. այդ ի՞նչ երեսով պետք է գնա բանակցությունների, ի՞նչ երեսով: Փաստն ենք արձանագրում՝ 2016թ. պատերազմ է եղել, բայց 4-րդ օրն այն կանգնեցվել է, Ադրբեջանն էր մուրում այդ խաղաղությունը, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ ենք ունեցել, որից հետո Ալիևն էր ասում, որ իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը: Հիմա ի՞նչ է, հաղթել-հաղթել ասելով՝ գնաց կզեց թուրքի դեմը: Մի հատ փաստաթուղթ թող ցույց տա, որտեղ Հադրութն ու Շուշին, Թալիշն ու Մատաղիսը մտնում են 5+2-ի մեջ: Ինքն է և՛ մեր հանդիպմանը, և՛ պառլամենտում հայտարարել, որ 5+2 է առաջարկվել, այն էլ՝ 5-ը տան, 2-ն էլ՝ հետո, բայց ոչ միանգամից:
 
Բայց ոչ այս կապիտուլյացիայի պայմանագիրը. Եթե պետք է կապիտուլյացիայի պայմանագիր ստորագրեիր՝ ինչո՞ւ այդքան զոհ տվեցիր, ինչո՞ւ ժողովրդին խաբեցիր, ինչի՞ ամբողջ Արցախը ավերակների վերածեցիր, այ բարոյական արժեքներից հեռու անձնավորություն: Հիմա էլ երես ունի՝ խոսում է: Ինքը ստորագրում է՝ գցում մեր գրպանը, վրեժի մասին ինքն է խոսում, հետո վերագրում ընդդիմությանը: Ընդդիմության հետ ի՞նչ գործ ունես: Թե այս երկրում քաղաքական ուժեր կան, որ օրինականության մեջ ենք, մենք ենք: Մենք ենք ասել, որ ցնցումների չենք գնալու: Ինքը պետք է օր առաջ հեռանա, իր լոլոները հետաքրքիր չեն: Մի մեղավոր կա այս ամենում՝ ինքն է, և ով այս դավաճանությունից հետո իր կողքին է, արդարացնում է հողերի տալը, այս 2.5 տարվա հիմար քաղաքականությունը, դավաճանների կողմնակից է»:
 
Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին