Լուրեր

Դու հայրենիք ես ծախել, դրանից ծանր ի՞նչ կարող է լինել. Մարգարիտ Եսայան

15.11.2020

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս որ բոլորին բռնում եւ ինչ-որ «ծանր հանցագործության» մեղադրանք ես փորձում կպցնել, բա քո արած ամենածանր, ծանրագույն հանցագործության համար քեզ ո՞վ է բռնելու․․․Դու հայրենիք ես ծախել, դրանից ծանր ի՞նչ կարող է լինել․․․․

«Հաղթելու ենք»    ասելով հայոց բանակը, հայ մարդուն, հայ ժողովրդին տարել ես պարտության․․․Մի ամբողջ երկիր այսօր անքուն եւ անտուն է դարձել․․․

Նայիր քարվաճառից էս կողմ եկող շարասյուները, նայիր քո ծռտիկ ստորագրությամբ ստեղծված այս ողբերգոությանը․․.նայիր, չէ, աչքերդ մի փակիր․․.մի քմծիծաղիր․․․նայիր եւ եթե դրանից հետո դու մտածոում ես, թե ապրում ես, քեզ մի հատ թափ տուր․․.դու կիսվել ես եւ դու չկաս․․․մնացածը ժամանակի հարց է․․․

Դու երկու հայկական կայացած պետությունների հերն անիծեցիր եւ դա ամենամեծ, ամենաանմարդկային եւ ամենազազրելի հանցագործությունն է․․․»:

← Վերադառնալ ցուցակին