Լուրեր
Ամեն հաջորդ բեմելդ ավելի խղճուկ է, քան նախորդը. Կարեն Ավագյան
15.11.2020
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն հաջորդ բեմելդ ավելի խղճուկ է, քան նախորդը։
Ամեն հաջորդ խոսքն ավելի է բացահայտում դավադրությունդ, ի ցույց դնում ընչաքաղծ տեսակդ։
Աթոռդ փախել է տակիցդ։ Սրա մասին էր այսօրվա հարցազրույցդ։
Փորձում ես համոզել, որ աշխատում ես։ Չի ստացվի բոլորը գիտեն, որ զինված հրոսակախմբերի ուղեկցությամբ, անջատված լույսերով հարցազրույց ես տալիս ու էլի փախնում։
Դեմքդ այսօր իրական էությունիցդ խոսուն է։ Երկչոտ, դանդաղող ու դողդողացող ձայնդ մատնում է՝ ծախել ես ամեն ինչ, ստում ես ամենի վերաբերյալ։
Պատմությունը շատ տարբեր ստահակների է ճանապարհել։
Դու էլ կլինես հերթականը, բայց հաստատ քո տեղը կունենաս սեփական ազգն այս աստիճան ատելու համար»: