Լուրեր

Հատուկ Նիկոլի և իր դավաճանական խմբակի համար. Արտակ Զաքարյան

15.11.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հատուկ Նիկոլի և իր դավաճանական խմբակի համար, ևս մեկ անգամ հրապարակում եմ հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները.

1. Երջանիկ կառավարում է նա, ով երևույթների մեջ կա՛պն է հասկանում:

2. Քո անձնական շահերը երբեք մի՛ փորձիր վերաձևակերպել որպես պետական շահ, դա արագ բացահայտվում է:

3. Քանի դեռ քեզ հավատացողներ և վստահողներ կան, երբեք մի՛ ստիր:

4. Երկարաժամկետում հաղթում են միայն սկզբունքային գործիչները. մյուսներն ընդամենը կարճաժամկետ միջոց են:

5. Քաղաքականության մեջ ոչինչ չի՛ մոռացվում, և ոչ ոք չի՛ մոռացվում»:

Ձեր էժանագին, դիլետանտ, անհայրենիք ու սորոսածին գործունեությունը հանգեցրեց Արցախի մեծ մասի կորստին ու Հայաստանի նոր անվտանգային մարտահրավերներին։ Բազմաթիվ անգամներ ձեզ զգուշացրել ենք այս մասին, նշելով նաև ճիշտ ուղիները։ Բայց ձեր ֆեյքերը թույլ չեն տվել, որ ուշքի գաք։ Ձեր ֆեյքերի համար մենք սևեր ու նախկիններ էինք»:

← Վերադառնալ ցուցակին