Լուրեր

Արհեստական հարցադրումը ցավալիորեն փոխվել է նոր իրական հարցադրումով. Արտակ Զաքարյան

15.11.2020

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018թ. չարաբաստիկ իշխանափոխությունից հետո, Նիկոլին աջակցող զոմբիները, պատեհ, անպատեհ առիթներով ասում էին. «խեղճ Նիկոլը 30 տարվա քանդածը երկու տարում ո՞նց սարքի»։

Հիմա այդ արհեստական հարցադրումը ցավալիորեն փոխվել է նոր իրական հարցադրումով. «Նիկոլի երկու տարում ավիրածը արդյո՞ք 30 տարում կվերականգնվի» »:

← Վերադառնալ ցուցակին