Լուրեր
Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում. Շարմազանով
13.11.2020
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հրավիրվել է ՀՔԾ։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ 2,5 տարի պայքարել է ու պայքարելու է ապազգայնության ու պարտվողականության դեմ։
«Մեզ բռնելով չեք վախեցնելու։ Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում, ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։ Հաղթանակ խոստացող, բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա», - նշել է Շարմազանովը։