Լուրեր

«Արցախի հարցում ներում չի լինելու․ Ոչ մեկին։ Ոչ դավաճանին։ Ոչ նրա սպասարկուներին։ Ոչ էլ «երջանիկ մոլորյալներին». Աշոտյան

11.11.2020

 Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե հայտնաբերեք, որ այլեւս ընկերներիս ցանկում չեք, կամ արգելափակված եք, ասեմ միանգամից։

Արցախի հարցում իրականացված դավադրությունը արդարացնող, այն պաշտպանող, ուղեղն ու խիղճը անջատած մարդիկ անգամ վիրտուալ տարածքում իմ կողքը լինել չեն կարող։

Կարող եմ լսել կարծիքներ գլոբալ տաքացման, կորոնավիրուսային պատվաստանյութի, քվանտային ֆիզիկայի եւ «թալանչիների» մասին։

Սակայն Արցախի հարցում ոչ մի նեյնիմ-նեյնիմ անելու ցանկություն չունեմ։ Նման մարդկանց հետ շփվելու ցանկություն չունեմ։

Ես անգամ իմ անձի եւ ընտանիքիս հանդեպ շատերի թավշյա վնգստոցը մեծահոգաբար անտեսեցի։

Բայց Արցախի հարցում ներում չի լինելու։

Ոչ մեկին։ Ոչ դավաճանին։ Ոչ նրա սպասարկուներին։ Ոչ էլ «երջանիկ մոլորյալներին»»։

← Վերադառնալ ցուցակին